litbook

Поэзия


Стихотворения0

в переводах Гургена Баренца


***

... մենք չենք հանդիպում,
և ամեն մի նոր ու չհանդիպում
միշտ նույն հեքիաթն է.
բոլորը գիտեն,
ոչ ոք չի հիշում...

***

…мы не встречаемся,
и каждая новая наша невстреча –
всё та же сказка:
все её знают,
но при этом никто не помнит…
____


ՎՐԻՊԱԿ

Ցավը` բութ ու շատակեր,
լավը` սակավիկ,-
Արարիչը շտապեց`
ադամակավից
ուրիշ բան էր թրծելու,
ստացվեցի ես`
վրիպած ու վարանոտ...
Ե. Չարենցի պես:

ОПЕЧАТКА

Боль – тупая и ненасытная,
Радость – щупленькая и маленькая.
Творец поспешил:
Он собирался из глины
Изготовить что-то другое,
Но в итоге получился я –
Неправильный,
Снедаемый сомненьями,
Как Е.Чаренц…
____


ԹԻԹԵՌՆԱԿՅԱՆՔ

Բարի լույսի պես մեծ ու լուսավոր
ու միանգամից -
տեսավ Սկիզբը ու Վերջը տեսավ,-

մահը ոչ մի կերպ չի մնում կիսատ,
կյանքը ոչ մի կերպ չի պարունակում
խոստացված Կյանքը, -

ու երբ թևերի մոխիրափոշին
մնում է վերջին մատների վրա,
որ սիրով դիպան,

տիեզերական փլուզումների
համանվագում
խմբավարում է
Մեծ Հառաչանքը...

ЖИЗНЬ БАБОЧКИ

Большая и светлая, словно «доброе утро»,
она внезапно
увидела Начало и Конец, –

смерть на полпути не остаётся,
жизнь никогда не содержит в себе
ту самую обещанную Жизнь, –

и когда пыльца с её крылышек
остается на последних пальцах,
что с любовью коснулись её,

то в возвышенном хоре
космических катаклизмов
дирижерскою палочкой машет
Великий Вздох…
____


ՀՈԳԻՍ

Ջղալարերով շրջանկարված
ամայություն է,
ուր աստվածները
մարդակաղապար ցանկություններ են
ձուլում ոչնչից,

հետո գալիս է առաջին ձյունը,
վերջին անձրևից անհապաղ հետո,
որ կաղապարներն արագ հովանան
ու ձեռքերն իրար չպարզեն հանկարծ,
ու չմտածի տարածությունը
ժամանակի պինդ կրծքերի մասին
ու չկարոտի սրունքները բաց,
սև արեգակը` սև քարանձավում,
ու քամիների քառատրոփը
քառաթևն ի դուրս և - անվերադարձ,

իսկ մնացյալը դեռ լռություն է,
որի իբր ծիլի ծլումը լսվի
ու մահաճերմակ անվերջության մեջ,
սևին է տալիս
Ավերակացս ո՞ւմ թագավորեմ
կայսրությունը...


МОЯ ДУША

Пустота, очерченная нёрвами,
В которой боги
Из ничего выплавляют
Желания по образу людей;

Затем, вслед за последним дождём,
приходит первый снег,
чтоб созданные образы остыли,
друг другу не протягивали руки,
чтобы пространство даже не мечтало
о юной, выпуклой груди эпохи,
не тосковало о её сосках;
чёрное солнце прячется в чёрной пещере,
и завыванье ветров –
многокрылое и безвозвратное,

всё остальное – всего лишь мертвый покой,
чтоб якобы было слышно, как растут ростки,
и в смертельно белой бесконечности
чернеют
развалины заброшенного замка…
____


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շշուկների մեջ, երբ կեսգիշերն անց է,
և չունեցած այգիդ գաղտնապահ է ու գոց,
շշուկների մեջ մի ձայնանիշ կա անվերադարձից,
որ հատկապես սիրում է թուփը անտոհմ`
ամաչկոտ պահված տոհմիկներից այն կողմ,
ընկեցիկը` ծաղկած պատահական սերմից,
որ ագռավը գցեց մի երեկո
ցանկապատի հեռվում,
ստվերներում նեղլիկ,
ու շիվ տվեց հանկարծ բարակոտն...

Ու երազ է գալիս նրան հեռու մի կյանք,
ուր հայրն ագռավը չէ, դիպվածը` մայր,
հովը օրորում է ամպի թեթև ճոճքը,
և անձրևն է խշշում ավազների վրա,
և իր ներսում հյուսվում-ծանրանում է խոսքը,
որ դեռ անուն ունի տոհմածառին,
և գիշերներն այնտեղ ոչ մի տող չի ստում
տերևներին նստած ցողը մանրիկ,
և լուսինն է շաղվում փշուր-փշուր,
և արևն է մաղվում հատիկ-հատիկ,
և հեքիաթի կեսին մի հին նախատատիկ
իր առաջին սիրուց ինչ-որ բան է հիշում,
ու տխրում է հանկարծ,
ու լինում է աշուն...


БИОГРАФИЯ

В полночном шорохе и шёпоте слышны
Секреты сада, которого нет у тебя,
И в шёпоте слышатся потусторонние звуки,
Которые облюбовали безродный куст,
Стыдливо спрятавшийся за незримыми родословными,
Подкидыш, возникший из случайного семени,
Которое как-то вечером выронил ворон,
У отдалённой ограды, где покоится узкая тень,
И вот он вырос – тоненький росток…

Ему во сне привиделась дальняя жизнь,
В которой не ворон отец, а случайность – не мать,
Ветер легонько покачивал облака,
И дождь шелестел на песке,
И в нём бродило, созревало слово,
Что попадёт на древо родовое,
И ночь не говорит ни строчки лживой
Росе, рассевшейся на листьях;
И луна рассыпается на тысячи мелких кусков,
И солнце просеивается по зёрнышку,
И посреди сказки какая-то древняя бабка
Вспоминает первую любовь,
Внезапно становится грустной,
И наступает осень…
____


***

Լույսը կմարեմ,
որ չտեսնի Մութի նշանառուն,
կնստեմ խավարում
ու կհաշվեմ մատներս
... մեկ... երկու... ութսունչորս... հարյուր...
ու բոլորն էլ հատ-հատ պարտվել են՝
ձեռքսեղմումից,
սիրուց,
հատուցումից,
պարպվել... մատնությունից,
խուլ են արդեն ու կույր, -
հիշողության տեղը
մի մաս-մաքուր
անհայտություն
ու մատնություն
վայ թե Գեթսեմանից վերան,
երբ դե՛ռ Առաքյալը
տեսավ արդե՛ն Նրան
ու մատներիս պես մեռավ
հիշողության գնով առած ագարակում:

***

Выключу свет,
чтоб не видел меня снайпер Тьмы,
буду сидеть во мраке
и считать свои пальцы:
…один… два… восемьдесят четыре… сто…
они все до единого проиграли –
от рукопожатий,
от любви,
от возмездия…
стали жертвой предательства,
стали глухими, слепыми, –
вместо памяти
частично-полная
безвестность
и предательство
почище Гефсиманского,
когда будучи ещё Апостолом
уже увидел Его
и умер, как мои пальцы,
на холмике, который куплен был
ценою памяти.
____


***

Մի անգամ,
երբ կեսօրն անց էր
ու ստվերն-անծայր,
ամպ կար՝ ճախրող կեղծամ,
և աղջիկ կար՝ անցյալ,
ու մի քիչ էր քամին,
ու մի քիչ էր բույրը՝
բուրմունքի ծաղր,
ու դադարը՝ հայացք,
ու կյանքը՝ մի պուճուր,
բայց՝ դարձյալ...

... Երբ կրկնակդ ասում է՝ եկա, -
մահը իմացյալ Ավարայրը չէ,
այլ՝ Ամենօրը,
մանավանդ երբ անց է կեսօրը,
ու ստվերն՝ անծայր,
մինչև հորիզոն,
ուր առաքյալը դեռ չափն է առնում
ջրերին դաջված ոտնահետքերի,
ու պատրանքների փլեկի վրա
Ջոնաթան Ճայն է վհատ սավառնում:


***

Однажды,
когда полдень уже прошёл,
и стала тень бесконечной,
появилось облако – парящий парик,
появилась девушка – прошлое,
появился ещё ветерок
и лёгкий такой аромат,
не аромат, а пародия;
И был паузой взгляд,
и жизнь была также маленькой,
но вернувшейся снова…

…Когда твой двойник говорит: вот он я,
смерть перестает быть осознанной,
она становится каждодневной,
особенно,
если полдень уже прошёл,
и стала тень бесконечной,
до самого горизонта,
где апостол пока измеряет
следы, оставленные на воде,
и на руинах иллюзий
парит тщедушная чайка Джонатан.

Рейтинг:

0
Отдав голос за данное произведение, Вы оказываете влияние на его общий рейтинг, а также на рейтинг автора и журнала опубликовавшего этот текст.
Только зарегистрированные пользователи могут голосовать
Зарегистрируйтесь или войдите
для того чтобы оставлять комментарии
Лучшее в разделе:
    Регистрация для авторов
    В сообществе уже 1015 авторов
    Войти
    Регистрация
    О проекте
    Правила
    Все авторские права на произведения
    сохранены за авторами и издателями.
    По вопросам: support@litbook.ru
    Разработка: goldapp.ru