litbook

Поэзия


Из книги «По лунному свету… без слов»0

***

Իմ տողերի մեջ
      մի մեծ դատարկ է–
Սիրո լքյալ դաշտ,
Սիրո հույզերի
     չփորինվող մի տարածություն,
Որ շատ ավելի ծանր է կշռում,
Քան թե ողջ լեցունն...
Եվ տողերիս մեջ
     այդ բացակայի
Ձայնն է ամենից բարձրագոչ հնչում
Իր թափուր տեղով՝
        հենց նա է դարձյա՜լ
Ամենաթանձր ստվերը ձգում,
Ցանցերն իր փռում և տողատակում.
Եվ չլինելով, առանց անցաթո՜ւղթ –
        սյուքի՞ հետ, քամո՞ւ,
Բոլորից շատ է տողից – տող անվերջ
       երթնեկ անում...
Դե, էլ ով կասի,
Թե. սիրո մասին
Ես արդեն ինչ-որ
           երկար եմ լռում...

***

В моей строфе
зияет пустота –
Любви безмолвное
пространство,
Вселенная растраченных
тревог,
В которой больше сути,
чем в словах…
И громче громкого
взывает пустота
В моих стихах;
И в запустении своём
Она глухую темень простирает
И ставит сеть,
и сокрушает слог;
Влекомая – дыханьем или
ветром? –
Неумолимо катится
со строчки на строку…
Кто упрекнуть меня теперь
посмеет…
Что о любви давно я
не пою?..
____


***

էլ չեմ սպասի...
Բոլոր մոմերս մինչ վերջ,
     մինչ մրուր
Արդեն հալվեցին.
Ու թե փորձես էլ՝ չես գտնի արդեն
Դու ճամփադ դարձի...
էլ չեմ սպասի...
Հո չե՜մ քարանա հանց արձան միջում
Այս մութ աշխարհի.
Վերջին արցունքս թափեմ
Մեր սիրո փլատակներին
Ու... թափ տալով իսկ
       վերջին հյուլ փոշին –
Գնամ այստեղից...
Կյանքը փռել է
Ամեն բան իմ դեմ՝
          քեզանից բացի –
Կհյուսեմ բախտս այդ մնացյալից
ՈՒ վերջ...
        ու... բավ է...
էլ չեմ սպասի...


***

Не буду ждать…
Последняя свеча
тоскою истекла;
И тщетно будешь ты
Искать пути назад…
Не буду ждать…
Среди вселенской пустоты
Я не остыну изваяньем;
Последняя слеза
не воскресит любви,
И… прах её стряхнув –
Пойду я прочь…
Жизнь обещает всё –
но только не тебя.
Вплету в судьбу я
То, что мне осталось,
И всё… и… хватит…
И не буду ждать…
____


***

Օրերը գալիս
     ու... չեն բերում քեզ,
Բայց դու անշուշտ կաս –
Հեռվում ինչ-որ տեղ.
Անորոշ սիրուս ու կեզ կարոտիս
Միակ հյուրն ու տերն...
Եվ թվում է միշտ,
Թե ամեն անլուրջ հպանքով անսեր –
Դավաճանում եմ, հեռավոր իմ, քե ՜զ.
Դավաճանում եմ-
      փոխելով ջերմը՝
Դեռ չճանաչած քո տաք ափերի –
Այս պահին հուզող,
       այս պահին պարզված
Այլ գգվանքի հետ.
Լոկ անրջանքիս մարմաշով պատված
        կերպարանքը քո –
Իրական, շնչող, սարսռուն մեկով...
Բայց խաղ է ողջը.
Սրտիս բանալին ձեռքերում է քո,
Բախտիս ամենահրե արեգակն՝
     փակված գալիքով...
Եվ, սակայն, քանի
Չես դոփում դեմքը հոսող ներկայիս
     դեռ քո քայլերով
Իմ ամեն շեղի ու գայթի համար
      դո՜ւ ես մեղավոր...

***

Приходят дни и…
мимо ускользают,
И всё не принесут тебя с
собой.
Но где-то далеко
ты всё же есть, я знаю,
Моей любви с тоскою пополам
Единственный и гость и
господин…
И всякий раз, касаясь не любя,
Далёкий мой, тебя я предаю,
Творя подлог: тепло твоих
ладоней
На жар сиюминутных
праздных ласк,
Твой образ, сотканный из
грёз,
Земным до боли кем-то
заменяю…
Всё вздор! Игра!
Ключ сердца моего в твоих
руках,
Зарю мою неволит горизонт…
Пускай тебя и нет,
и не было со мной –
В моих терзаниях
Один лишь ты виною…
____


***

Ես դեռ կամ, դեռ կամ.
Դեռ զգում եմ ծույլ պտույտը երկրի
          իմ ոտքերի տակ,
Դեռ տարբերում են աչքերս՝ ստվեր
         և լույսի ճերմակ,
Ինձ հանում մահճից
         ամեն բացվող օր՝
Հազար հոգս ու պարտք...
Ես դեռ կա՜մ, դեռ կա՞մ
Աշխարհն է միայն շուրջս իրական,
Իսկ ես մի դատարկ,
          մի մեծ բացակա,
Կյանքի տեղ՝ լոկ խաղ,
Մտքերի՝ միայն փախուստի հնար,
Ցանկությունների՝ չլինելու ճար...
Բայց դեռ հոսում են օրերը անկանգ,
Ինձ հանում մահճից
           ամեն բացվող օր՝
Հազար հոգս ու պարտք...


***

Жива ещё, ещё жива,
Ещё ленивую земную
круговерть
Стопа моя умеет разгадать,
И в слепоте ещё не слились
Свет и тень;
И тысячей долгов и дум
Меня с одра подъемлет
Новый день…
Жива ещё, ещё жива?
Мир – явь, я в нём –
небытие,
И жизнь – игра,
Побег от мысли
И от желаний забытье…
Но дни скользят ещё
И тысячей долгов и дум
Меня с одра подъемлют…

Рейтинг:

0
Отдав голос за данное произведение, Вы оказываете влияние на его общий рейтинг, а также на рейтинг автора и журнала опубликовавшего этот текст.
Только зарегистрированные пользователи могут голосовать
Зарегистрируйтесь или войдите
для того чтобы оставлять комментарии
Лучшее в разделе:
Регистрация для авторов
В сообществе уже 1132 автора
Войти
Регистрация
О проекте
Правила
Все авторские права на произведения
сохранены за авторами и издателями.
По вопросам: support@litbook.ru
Разработка: goldapp.ru